Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է պաշտպանել թագավորության ամբողջ տարածքը, այդ թվում՝ նրա կազմ մտնող Գրենլանդիան, ցանկացած ռազմական հարձակումից։

«Մենք պատրաստ ենք պաշտպանել ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր թիզ տարածքը, այդ թվում՝ մեր սեփական տարածքը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրեդերիկսենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Դանիան պատրաստ է պաշտպանել իր տարածքը զինված հարձակման դեպքում։

Նախորդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ժամանելով Անկարա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, կրկին հայտարարել էր, որ կցանկանար, որպեսզի Միացյալ Նահանգները վերահսկողություն ստանար Գրենլանդիայի նկատմամբ։

Մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը՝ Ֆրեդերիկսենն ընդգծել է, որ «Գրենլանդիան, իհարկե, վաճառքի ենթակա չէ»։ Նա նաև հույս է հայտնել, որ բոլորը, այդ թվում՝ Կոպենհագենի դաշնակիցները, կհարգեն Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

126