Ձերբակալված երիտասարդի խուզարկությամբ 10 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ Երևանի պարեկների բացահայտումը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողներն ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Երևանի Աճառյան փողոցում ձերբակալել և իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Ավանի բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 25-ամյա երիտասարդի:
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 9 և թղթե մեկ փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածով:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
05 Մայիս, 2025 16:15
103
Էջմիածնում ձերբակալված 38-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է 18 գրամից ավելի մարիխուանա
18 Ապրիլ, 2025 12:33
ԱՄՆ Կոնգրեսը կողմ է քվեարկել ողջ երկրում մարիխուանայի օրինականացման օրինագծին
05 Դեկտեմբեր, 2020 14:36
Օտարերկրացին, բացի 5 փաթեթից, ցույց է տվել ևս 15 փաթեթ թմրանյութի տեղերը. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
23 Ապրիլ, 2025 15:34
Երևանում վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ
30 Հոկտեմբեր, 2024 20:51
Երևանում 57-ամյա տղամարդը փորձել է առևանգել երկու անչափահասի. նա ձերբակալվել է
27 Սեպտեմբեր, 2024 16:28