Երևանում վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 21:25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով 59-ամյա տղամարդ է հիվանդանոց բուժօգնության տեղափոխվել:
«Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդունքում պարզվել էր, որ ժամը 20:10-ին Նաիրի Զարյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր Թալինի բնակիչ 54-ամյա տղամարդը: Հետագա միջոցառումներով նա հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է քննչական բաժին:
Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հաղորդագրության մեջ:
30 Հոկտեմբեր, 2024 20:51
398
Մաշտոցի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ իրացնողին․ նրա և մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի 21 փաթեթ
09 Ապրիլ, 2026 12:39
Արտառոց դեպք Երևանում․ օտարերկրացի մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, նա տեղափոխվել է հիվանդանոց
19 Մարտ, 2026 11:43
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
10 Փետրվար, 2026 17:24