Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 39-ամյա տղամարդը Տելեգրամի միջոցով պատվիրել է թմրանյութ, որը պատրաստվում է վերցնել Գյումրիի Բուլվարային թաղամասից:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդն ապրիլի 26-ին Բուլվարային փողոցի 1-ին նրբանցքում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Շիրակի մարզային վարչություն:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցով փաթեթ: Հայտնաբերվածն, ըստ տղամարդու, մեֆեդրոն տեսակի թմրանյութ է, որն անձնական օգտագործման համար ձեռք էր բերել տելեգրամյան ալիքով:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

110