17 բնակելի տարածք նվիրատվությամբ կտրվի 15 ընտանիքի

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետական սեփականություն հանդիսացող 17 բնակելի տարածքներ կտրամադրվեն նվիրատվության կարգով սահմանված չափանիշներին համապատասխանող 15 ընտանիքի։
1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած 37 (13 ընտանիք) անձանց սեփականաշնորհման է առաջարկվել ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4, ք․ Երևան, Մոլդովական փողոց 29/1 և Շիրակի փողոց 2/32 շենքերում գտնվող 14 բնակելի տարածք։
Տեղաբնակ հանդիսացող 6 ՀՀ քաղաքացիներին (2 ընտանիք) նվիրվել են ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 շենք, Արարատի մարզ, գյուղ Դարբնիկ, Անդրանիկի փողոց 2 հասցեներում գտնվող 3 բնակելի տարածք:
06 Մայիս, 2025 17:49
545
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը` համաշխարհային ուշադրության կենտրոնում
20 Հունիս, 2025 13:43
Ովքեր կփորձեն կռիվ տալ պետության ու պետականության դեմ, պետության զորությունը կզգան մռութներին․ Չախոյան
18 Հունիս, 2025 00:20
Իրանի պետական հեռուստաընկերության շենքի վրա հարձակման հետևանքով կան զոհեր․ BBC
16 Հունիս, 2025 23:08