Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 23-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Արամվիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ դեմքի վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Էջմիածնի բնակիչ 22-ամյա Պարգև Հ.-ն:

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել էին, որ երիտասարդը ժամը 19.40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վարդան Մամիկոնյան և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում անհայտ անձի կողմից ծեծի է ենթարկվել:

»Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումների ժամանակ 22-ամյա երիտասարդին բռունցքներով ու ոտքերով հարվածել և մարմնական վնասվածքներ էր պատճառել 21-ամյա համաքաղաքացին:

Մայիսի 6-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Պարգև Հ.-ն մահացել է:

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 21-ամյա երիտասարդը ներկայացել է Վաղարշապատի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

172