Պաղեստինցի փախստականների թիվը գերազանցել է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պաղեստինցի ներգաղթյալների թիվը երկրի ներսում և այլ երկրներում գերազանցում է 7 միլիոնը։ Այս մասին ասվում է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ելույթում՝ արաբա-իսրայելական առաջին պատերազմում արաբական կողմի պարտության հիշատակի օրը։
«Այն, ինչ իսրայելական օկուպացիոն ուժերն անում են արդեն 19 ամիս ողջ աշխարհի աչքի առաջ, ցեղասպանության հանցագործություններն են, ավերածություններն ու սովի օգտագործումը Գազայի հատվածից մեր ժողովրդին դուրս մղելու նպատակով»,- ասել է նա:
«Պաղեստինցի փախստականների թիվը Պաղեստինի ներսում, հարեւան երկրներում եւ ամբողջ աշխարհում կազմում է ավելի քան 7 մլն»,- նշել Է Աբասը։
16 Մայիս, 2025 10:29
120