Կայա Կալասի հետ քննարկեցինք ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր. Փաշինյան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տիրանայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ տեղի ունեցող գործընթացներից և նշել, որ բարձր մակարդակի ակտիվ շփումները նոր ազդակ կհաղորդեն համատեղ ծրագրերին:
Նիկոլ Փաշինյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ և կարևորել խաղաղության համաձայնագրի ստորագրումը` ի նպաստ տարածաշրջանում կայունության և համագործակցության:
16 Մայիս, 2025 16:08
372
Հարցազրույց Կայա Կալասի հետ
01 Հուլիս, 2025 22:26
Առաջարկվում է կրկնակի նվազեցնել թվային վարորդական վկայական և հաշվառման վկայագիր ձեռք բերելու տուրքերը
01 Հուլիս, 2025 17:55
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին
30 Հունիս, 2025 20:19
Հարցազրույց Կայա Կալասի հետ
01 Հուլիս, 2025 22:26
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը համաձայնագիր են ստորագրել. տեսանյութ
30 Հունիս, 2025 14:45
Եվրահանձնաժողովն ընդունել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջարկը. Կալաս
30 Հունիս, 2025 13:29