Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներն անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո ստացել են առաջին բժշկական օգնությունը և դուրս գրվել:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ բուժօգնությունը շարունակում է ստանալ անչափահաս տուժածը, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 16-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա՝ բենզալցակայանի գովազդային վահանակին: 

Ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով՝ տուժել է 8 քաղաքացի:

388