Վթարի է ենթարկվել Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «Գազել»-ը․ կան վիրավորներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում, «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա Մարութ Ս․-ի վարած «Москвич» մակնիշի և Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող, Երևանի բնակիչ 68-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդներից Մարութ Ս․-ն և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, իսկ «ГАЗель»-ում եղել են 12 ուղևորներ, որոնց շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
15 Ապրիլ, 2026 20:51
657
Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը
27 Ապրիլ, 2026 15:29
Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան տուժածներ
31 Հունվար, 2026 11:30
Անընդունելի միջադեպ է տեղի ունեցել թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում. Գեղամ Ասատրյան
03 Նոյեմբեր, 2025 19:47
«Չայնիի» ոլորաններում բшխվել են մարդատար «Գազել»-ը և «Dodge»-ը․ կան վիրшվորներ
05 Փետրվար, 2026 21:07
Բախվել են Արթիկ-Ապարան-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԳԱԶ 69»-ը․ կա 8 վիրավոր
17 Հունվար, 2026 14:06
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր
02 Օգոստոս, 2025 16:01