Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան տուժածներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տերյան և Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Սուրեն Ա․-ի վարած, Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի և 37-ամյա Կարեն Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ճանապարհը պատված է եղել մերկասառույցով, իսկ ավտոմեքենաների անվադողերը եղել են ձմեռային։
31 Հունվար, 2026 11:30
688
Կենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong»-ի վրա
04 Հուլիս, 2026 12:27
Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը
27 Ապրիլ, 2026 15:29
Վթարի է ենթարկվել Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «Գազել»-ը․ կան վիրավորներ
15 Ապրիլ, 2026 20:51
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվող վերգետնյա հետիոտնային անցումը կապահովի հետիոտների անվտանգությունը
08 Նոյեմբեր, 2026 14:12
Նախնական գնահատական կա, որ արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին (տեսանյութ)
04 Նոյեմբեր, 2026 13:15
ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ուշիի ողբերգական վթարի զոհերի հիշատակը
04 Նոյեմբեր, 2026 10:52