
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 17-ին Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է ռեգիոնի փոխնախագահ, Դեսին-Շարպիո քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են 1991-ից Ֆրանսիայի Դեսին-Շարպիո և Հայաստանի Ստեփանավան քույր քաղաքների միջև հաստատված ամուր և շարունակաբար զարգացող համագործակցությունը։
Այս համատեքստում դեսպան Խաչատրյանը և քաղաքապետ Ֆոտրան անդրադարձել են նաև առաջիկայում Հայաստանում կայանալիք Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված 5-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Դեսին-Շարպիոյի քաղաքապետի, ինչպես նաև ողջ քաղաքային խորհրդի մշտական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հարցերում։