Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի Կան քաղաքում՝ երկաթուղային կայարանի մոտ, ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց խմբի։ Դեպքի հետևանքով երկու մարդ մահացել է, ևս 10-ը՝ վիրավորվել։ Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մեքենան վարել է Ռուսաստանում ծնված տղամարդ։

Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան՝ Կանի երկաթուղային կայարանի դիմաց։ Կալվադոսի պրեֆեկտ Դավիդ Կլավիերը լրագրողներին հայտնել է, որ ավտոմեքենան դիտավորյալ մխրճվել է հետիոտների խմբի մեջ։

Պաշտոնյայի խոսքով՝ տուժածներից յոթի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրանցից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։

Կասկածյալը 26-ամյա տղամարդ է, որը ծնվել է Ռուսաստանում։ Դեպքից հետո նա հեռացել է դեպքի վայրից, սակայն ավելի ուշ ձերբակալվել է Կանից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Ուիստրեամ նավահանգստային քաղաքում։

Դեպքի հանգամանքները և միջադեպի հնարավոր շարժառիթները պարզվում են։

77