
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին մայիսի 13-ին Դրախտիկ գյուղի բնակիչը գողության մասին հաղորդում էր ներկայացրել։ Տղամարդն իրավապահներին հայտնել էր, որ Դրախտիկ գյուղի իրեն պատկանող անասնագոմից գողացել են չորս գլուխ ոչխար, հինգ գլուխ գառ՝ պատճառելով մոտ 490.000 դրամի նյութական վնաս: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Ճամբարակի համայնքային ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ, պարզել են, որ գողությունը կատարել են Դրախտիկ գյուղի 31-ամյա ու Գավառ քաղաքի 30-ամյա բնակիչներ, որոնք անասունները վաճառել են մի զովունեցու։
31-ամյա և 30-ամյա երիտասարդները հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին։ Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն։