
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները մեծ քանակությամբ բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի ներթափանցման մասին, մայիսի 19-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, մանրակրկիտ զննության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի անվամբ քաղաքացի Ա․Հ․-ի կողմից բերված սառնարանը։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:
Զննության արդյունքում սառնարանում նախապես պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են 32 բջջային հեռախոս, 2 wi-fi սարք, 5 զույգ ականջակալ և 3 USB լար։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։