Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ռոստեխ» պետական ​​կորպորացիայի «Ազիմուտ» արտադրական ընկերությունը Հայաստանին մատակարարել է VOR/DME 2700 ռադիոփարոս։ Սարքավորումները տեղադրվել են Սիսիան քաղաքի մոտակայքում։ Այն կօգնի ինքնաթիռներին կողմնորոշվել լեռնային տեղանքում և դժվարին եղանակային պայմաններում։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքէջը։

VOR/DME 2700 գետնային բազմակողմանի ազիմուտային-հեռաչափական ռադիոփարոսը նախատեսված է ինքնաթիռի դիրքը տեղադրման կետի նկատմամբ որոշելու համար։ Այն գործում է շատ բարձր հաճախականության տիրույթում և կարող է միաժամանակ ուղղորդել մինչև 200 ինքնաթիռ։ 

Կայքէջում նշված է, որ «Ազիմուտ» ռադիոփարոսը ապացուցել է իր հուսալիությունը և դիմացկունությունը․ ներկայումս այն հաջողությամբ շահագործվում է Ստավրոպոլում, Չելյաբինսկում, Կալինինգրադում, Խաբարովսկում, Նովոսիբիրսկում և Ռուսաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև արտասահմանյան օդանավակայաններում։ «Մենք ավարտել ենք VOR/DME 2700-ի փորձարկումը Հայաստանում, որը թույլ կտա ինքնաթիռներին կողմնորոշվել լեռնային տեղանքում և վատ եղանակային պայմաններում», - նշել է «Ազիմուտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Գալչենկովը։

«Ազիմուտը» Ռուսաստանի առաջատար ընկերություներից է, որը զբաղվում է աերոնավիգացիոն համակարգերի և համալիրների արտադրությամբ՝ օդանավակայանների և օդային ուղիների հագեցման համար։ Ընկերությունը մշակում, մասսայաբար արտադրում և քաղաքացիական ավիացիայի ձեռնարկություններին մատակարարում է կապի, նավիգացիայի, վայրէջքի, հսկողության և օդային երթևեկության կառավարման ավտոմատացման համար պատրաստի համակարգեր։ 

193