Ուրբաթ օրը «Ազիմուտ»  ավիաընկերությունը Մոսկվայից ուղիղ ուղևորային չվերթ է իրականացրել՝ դրանով իսկ վերսկսելով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը, որն ընդհատվել էր 2019 թվականին։

Նախատեսվում է, որ Azimuth-ը թռիչքներ կիրականացնի այս երթուղով օրը մեկ անգամ։ Հաջորդ չվերթի տոմսերի արժեքը՝ շաբաթ օրը, տատանվում է 18184-ից մինչև 75384 ռուբլի, նման տվյալներ նշված են ընկերության ամրագրման համակարգում։

Ավելի վաղ՝ մայիսին, նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել դեպի Վրաստան թռիչքների սահմանափակումները վերացնելու մասին, որոնք ուժի մեջ էին 2019 թվականի հուլիսից։ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ սահմանափակումների վերացումից հետո ռուսական ավիաընկերությունները Մոսկվայի և Թբիլիսիի միջև թռիչքներ են իրականացնելու շաբաթական յոթ անգամ, դրա համար կօգտագործվեն ներքին արտադրության ինքնաթիռներ։

334