Վերջին 3 տարիներին Երևանից հեռացվել են ամենամեծ քանակով ապօրինի կրպակները. Ավինյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վերջին երեք տարիներին Երևանից հեռացվել են ամենամեծ քանակով ապօրինի կրպակները։ Երևանի ավագանու նիստի ընթացքում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի հարցին։
«Վերջին երեք տարիների ընթացքում ամենամեծ քանակով կրպակներն են հեռացվել Երևանից, և այդ աշխատանքները շարունակվում են։ Շատ դեպքերում այդ աշխատանքները զուգորդվում են նաև դատական պրոցեսներով, և Երևանի քաղաքապետարանի որոշ գործողությունների վրա լինում են արգելանքներ, բայց մենք շարունակաբար այդ աշխատանքը իրականացնում ենք։ Եվ մենք համայնքային հողի վրա ապօրինի ձևով տեղադրված բոլոր կրպակների և շինությունների դեմ անդադար պայքար ենք մղելու»,- նշեց Ավինյանը։
20 Մայիս, 2025 13:06
1029
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11 Օգոստոս, 2026 19:46
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
24 Հուլիս, 2026 21:18
Բացահայտվել է տելեգրամի միջոցով ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը․ չորս անձ ձերբակալվել է
03 Հունիս, 2026 18:51
Աշտարակում փայտե կրպակներ են այրվել
24 Օգոստոս, 2025 23:55
Արաբկիրում երկու ապօրինի կրպակ է ապամոնտաժվել
23 Սեպտեմբեր, 2020 14:38