Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ կրտսեր որդին՝ Ջեյմս Թրամփ կրտսերը, հայտարարել է, որ կարող է առաջադրվել 2028 թվականի նախագահի պաշտոնում։

«Մեծ պատիվ է ինձ այդ հարցը տալը։ Եվ մեծ պատիվ է տեսնել, որ որոշ մարդիկ համաձայն են դրա հետ։ Երբեք չես կարող իմանալ»,- ասել է Թրամփ կրտսերը Դոհայում կայացած Կատարի տնտեսական ֆորումում՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք նա մտածում է հոր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ԱՄՆ բարձրագույն պաշտոնի համար առաջադրվելու մասին` փոխանցում է Araratnews.am-ը։

Թրամփ կրտսերը նշում է, որ կենտրոնացած է «Ամերիկան ​​կրկին մեծ դարձնելու» (MAGA) գաղափարի վրա։ «Այսպիսով իմ պատասխանն է՝ չգիտեմ։ Գուցե մի օր ես զգամ այդ կոչը [նախագահի պաշտոնում առաջադրվելու]։ Բայց ես միշտ կլինեմ այդ գաղափարների ակտիվ աջակցողը», - ասել է նա։

100