Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Տոյոտա-Երևան» ընկերության տարածքը հայտնվել է մի քրեական գործի առանցքում, որով գլխավոր մեղադրյալը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է:

Դատախազությունը Սերժ Սարգսյանին մեղադրում է 20 տարվա վաղեմության գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին: Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն այս ամենն արել է Իսակովի պողոտայի և «Եռաբլուր» պանթեոնի հարակից հողամասերը «Տոյոտա-Երևան»-ին փոխանցելու համար:

Այս ընկերության 30 տոկոսը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանին:

Դատախազն օրերս հաստատել էր Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան: Հակակոռուպցիոն դատարանը քննությունը պետք է սկսեր այսօր՝ մայիսի 21-ին: Ըստ մեղադրանքի, պետությանը պատկանող հողատարածքը շուկայականից ցածր գնով վաճառվելով՝ հասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին:

299