Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի այսօրվա հերթական նիստում շարունակվեց Գլխավոր դատախազի զեկույցի քննարկումը։ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խոսելով ապօրինի գույքի բռնագանձումից, ասաց, որ իշխանությունը չի գնալու սեփական քմահաճույքով գույքեր խլելու, առանց որեւէ իրավական հիմքի մարդկանց բռնելու, ունեզրկելու ճանապարհով.

«Երիրը չենք տանելու կործանման, որովհետեւ դա կլինի ինքնաոչնչացման ամենաուղիղ եւ ամենակարճ ճանապարհը։ Կարճ ասած՝ մենք չենք դառնալու Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան, ավելի պատկերավոր՝ սերժքոչարյան, որովհետեւ մեզ համար ավելի կարեւոր է, որ չլինեն անմեղ ազատազրկված մարդիկ, քան մի քանի մեղավոր եւ անգամ մի քանի սրիկա լինեն ազատության մեջ, որովհետեւ մեղավորների պատատխանատվության ժամանակը վաղ թե ուշ գալու է, իսկ անմեղների ժամանակը այլեւս հետ չես բերի»։

279