ՊԵԿ-ը 2025 թվականի առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 356 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1 տրլն 356.0 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի համամասնություններով առաջին կիսամյակի համար նախատեսված ցուցանիշից` 1 տրլն 346.6 մլրդ դրամից, ավելի է 9.4 մլրդ դրամով կամ 0.7%-ով, իսկ վերանայված ցուցանիշից` 1 տրլն 349.8 մլրդ դրամից, ավելի է 6.2 մլրդ դրամով կամ 0.5%-ով: Հայտնում են ՊԵԿ-ից:
Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 187.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 168.4 մլրդ դրամով կամ 14.2%-ով:
01 Հուլիս, 2025 15:08
100
Հուլիսի 1-ից որոշ ծառայություններ շրջանառության հարկի դաշտից կանցնեն ԱԱՀ համակարգ
26 Հունիս, 2025 10:28
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք
17 Հունիս, 2025 11:44
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովին է ներկայացվել ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը
16 Հունիս, 2025 13:59