Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երկու հոգի պատի տակ գյուլելը, ինչից ուզում ես կտրի, դա երկու հոգու պատի տակ գյուլել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք հետևություն և եզրակացություն ենք անում այն ինֆորմացիայի հիման վրա, որը մենք ունենք։ Այն ինֆորմացիան, որը ես չունեմ, ես չունեմ և դրա մասին չեմ խոսում, բայց ասել երկու հոգու պետք ա տանել պատի տակ գյուլել, բարեկամներին էլ փոխհատուցում տալ՝ իրենք էլ ուրախ կլինեն, այս նախադասությունը յուրաքանչյուր նորմալ մարդ, որ լսում է, իր գնահատականն է տալիս։ Երբ ասում է ավտոբուսները պետք է վառենք, երբ ասում  է հոսանքի լարերի վրա սայլուտ պետք է տրաքացնենք, երբ դրանք համադրում ես, գալիս ես եզրակացության։ Բայց մարդուն բանտ տանելու համար, ոչ թե որ ինքը ինչ-որ կարգավիճակ ունենա, այլ մեղավոր ճանաչելու համար, արդեն գալիս է դատարանի վճիռի փուլը, որը կարող է կայացնել միայն դատարանը»,- ասաց նա։

127