Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։

 

Նախարար Հովհաննիսյանն անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով դրանք որպես առաջընթացի կարևոր խթաններ։

 

Կողմերը քննարկել են նաև ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրը՝ արժևորելով ՀՀ և նշյալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների համատեղ ջանքերը միջոցառումները ավարտին հասցնելու ուղղությամբ։

163