
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Բարսելոնան» Ժոան Գամպերի գավաթի խաղում կմրցի իտալական «Կոմոյի» հետ, հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 10-ին։ Ի սկզբանե նախատեսված էր, որ խաղը կանցկացվի վերակառուցված «Կամպ Նոու» մարզադաշտում՝ դառնալով «բլաուգրանայի» առաջին խաղը նորացված մարզադաշտում, սակայն հետագայում որոշվեց այն տեղափոխել Յոհան Կրոյֆի անվան մարզադաշտ։
«Կոմոն», որը 2024/25 մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը, գլխավորում է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը։
Ժոան Գամպերի գավաթը ամենամյա ընկերական մրցաշար է, որն ավանդաբար անցկացվում է օգոստոսին։ Այն կրում է «Բարսելոնայի» հիմնադիր, շվեյցարացի Ժոան Գամպերի (իսկական անունը՝ Հանս-Մաքս Գամպեր) անունը։
2024/25 մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթել է Իսպանիայի առաջնությունում, Գավաթում և Սուպերգավաթում։
Աղբյուրը`ArmSport.am