Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը չի «չեղարկի» ադրբեջանական մշակութային իրադարձությունները՝ ի պատասխան Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից երկրում բոլոր ռուսական մշակութային միջոցառումները չեղարկելու որոշման, սակայն խորհուրդ կտա քաղաքացիներին, այդ թվում՝ մշակութային գործիչներին, հաշվի առնել Ադրբեջան մեկնելու բոլոր ռիսկերը։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ,  «Интерфакс»-ին ասել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

«Այն փաստը, որ բարեկամ երկիրը արգելել է ռուս արտիստների, այդ թվում՝ Բաքվում միջազգային միջոցառումներին մասնակցող մանկական խմբերի ելույթները, իմ տեսանկյունից անօրինական քայլ է, որը, առաջին հերթին, աղքատացնում է Ադրբեջանի մշակութային լանդշաֆտը»,- ասել է Շվիդկոյը։

112