Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները: Արմավիրի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումները հերթական դրական արդյունքն են տվել:

Հունիսի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Արմավիր քաղաքի գործարաններից մեկի հետնամասում։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են կարճեցված փողով երկփողանի հրացան, ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 32 փամփուշտով, 7,62 մմ տրամաչափի գնդացիրի 233 փամփուշտ, նռնակներ, պայթուցիչներ, լուսաձայնային ատրճանակ և լուսաձայնային փափուշտներ։

ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

128