
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 27-30-ը:
Բացահայտվել է 181 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 25 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 21 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 13 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 8 դեպք՝ խուլիգանության,
- 7 դեպք՝ խարդախության,
- 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման,
- 3-ական դեպք՝ շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, փաստաթղթեր կեղծելու,
- 2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, վստահված գույքի հափշտակման, մարդու առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, ինքնիրավչության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, դատական ակտը չկատարելու։
Բացահայտվել են նաև՝ սպանության փորձի, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, ազատությունից ապօրինի զրկելու, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, երեխայի խնամքի պարտականություններ չկատարելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, թմրամիջոցի մաքսանենգության՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- անձնական ունեցվածքի գողության՝ 3 դեպք
- խուլիգանության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 14 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը։ Հայտնաբերվել է 3 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու՝ 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 48 ավտովթար․ 3 մարդ մահացել է, 74-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: