Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ հայտնաբերել են տղամարդու մարմին։

Տեղում պարզվել է, որ նշված նոր կառուցվող շենքի 12-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Կարեն Մ.-ն, ով տեղում մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Շամշյանի տեղեկություններով, մահացածը աշխատում էր «Բիդեք» ՍՊԸ-ին պատկանող՝ նոր կառուցվող այդ շենքում՝ որպես բանվոր։

268