
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 29-ին՝ ժամը 01:10-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի թիվ 60 հասցեի մոտակայքում VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանած Mercedes-Benz մակնիշի բեռնատարին. մեկ ուղևոր տեղում մահացել է։
Փրկարարները VAZ մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել մեկ ուղևորի․ վերջինս և վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Երկու ուղևոր ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։