Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 25-ին, ժամը 17:36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 32-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը։
25 Մայիս, 2025 21:20
701
Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվել
19 Հունիս, 2025 10:16
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ լճից դուրս են բերել UAZ մակնիշի ավտոմեքենա
02 Հունիս, 2025 18:10
Հրդեհ՝ Երևանի Մարգարյան փողոցում կայանած ավտոմեքենայում
29 Մայիս, 2025 10:46
Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա վեց տուժած
27 Հունիս, 2025 14:43
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «ՎԱԶ 2104»-ը
27 Հունիս, 2025 12:12
Երևանում բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ն ու «Lexus»-ը. տnւժածներից մեկն անչափահաս երեխա է
26 Հունիս, 2025 15:21