Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025թ. մայիսի 20-ից 26-ը` Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը համերգային շրջագայությամբ հանդես եկավ Ֆրանսիայի Հանրապետությունում:

Ֆրանսիահայ երիտասարդական միության (JAF) հիմնադրման հոբելյանական 80-ամյակի կապակցությամբ, JAF-ի հրավերով, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը մեկնեց Ֆրանսիա` ֆրանսիացի հանդիսատեսին հայկական պարարվեստի հետ լավագույնս ծանոթացնելու և հոբելյանական համերգներին մասնակցելու նպատակով: Անսամբլը կատարումներով հանդես եկավ մայիսի 21-ին, 24-ին և 25-ին.

Մայիսի 21-ին՝ Փարիզի հարավարևելյան արվարձանում գտնվող Ալֆորվիլ քաղաքի «Le POC Alfortville» համերգասրահում,

Մայիսի 24-ին՝ Մարսելի «CEPAC SILO» համերգասրահում տեղի ունեցավ ԺԱՖ-ի 80-ամյակին նվիրված համերգը, որին կատարումներով հանդես եկան Ֆրանսիայի հայկական «Araxe-Sassoun», «Azad» պարախմբերն ու Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը:

Մայիսի 25-ին կրկին Մարսելի CEPAC SILO համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի մենահամերգը, որով և եզրափակվեց համերգային շրջագայությունը: 

178