
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև վստահությունը պահպանվում է, և որ երկու նախագահներն էլ «անցել են կարևոր համաշխարհային փորձությունների միջով»։ Այս մասին նա ասել է Մոսկվայում՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում։
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների անկյունաքարը, իհարկե, մեր առաջնորդների միջև վստահության վրա ձևավորված հարաբերություններն են։ Նախագահական դիվանագիտության շնորհիվ մենք կարող ենք վճռական քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններում և ավելի արագ կարևոր որոշումներ կայացնել», - ասել է Ֆիդանը։
Նա դրական է անվանել Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցությունները։