Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի արտգործնախարարին ընդունել է Ռուսաստանի իր պաշտոնակիցը: Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Հաքան Ֆիդանը նշել է, որ Անկարան և Մոսկվան ողջունում են Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանն ուղղված՝ Ադրբեջանի ջանքերը:

«Իրավիճակը Հարավային Կովկասում՝ մեր ընդհանուր տարածաշրջանում, ազդում է երկու երկրների վրա։ Անկարան և Մոսկվան աջակցություն են հայտնում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ գործընթացին։ Մենք նաև ողջունում ենք Ադրբեջանի կարևոր քայլերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության ապահովմանը»,- ասել է Ֆիդանը:

Նանշել է, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն ավելի քան երբևէ կարևոր դեր ունեն տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում։

Ֆիդանի խոսքով՝ Մոսկվայում կայացած հանդիպումներում կարևոր տեղ է զբաղեցրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության քննարկումը: Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում բանակցությունները կբերեն արագ հրադադարի, ապա՝ կայուն խաղաղության հաստատման։ Նրա խոսքով՝ Թուրքիան միշտ պատրաստ է այդ գործընթացում ցուցաբերել ցանկացած աջակցություն։

Լավրովն առաջարկել Է Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացնել Ստամբուլում: Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան միշտ պատրաստ է ընդունել Ուկրաինայի հարցով բանակցությունները։

250