Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է կառավարությունում խոշոր վերադասավորումների՝ լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր ամենամեծը։

Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Հրատարակության տվյալներով՝ հրաժարականների և նոր նշանակումների մասին նախատեսվում է հայտարարել հաջորդ շաբաթվա ընթացքում։ Հարցականի տակ է վարչապետ Դենիս Շմիգալի պաշտոնը, որը մի քանի անգամ շրջանցել է կադրային փոփոխությունների ալիքները և, ըստ FT-ի, համարվում է կաբինետի «քիչ անկախ մտածողությամբ» անդամներից մեկը։ Նրա փոխարեն կարող է նշանակվել փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն, որը մոտ է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին։ Ըստ FT-ի՝ Սվիրիդենկոն լավ կապեր է հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ երկկողմ ռեսուրսների մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ։

Եթե Շմիգալը հրաժարական տա, նա կարող է նշանակվել ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան։ 

FT-ի տվյալներով՝ բոլոր առաջիկա կադրային փոփոխությունները անձամբ վերահսկում է Երմակը. այս գործընթացում նրա նպատակն է ամրապնդել կառավարության նկատմամբ վերահսկողությունը։

166