Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կինը՝ Մելանյա Թրամփը, հավանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա այս մասին խոսել է Pod Force One փոդքասթում։

«Մենք ճանաչում ենք Պուտինին։ Նա (Մելանյան) հավանում է նրան, ինչպես նաև ես։ Ես շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ», - ասել է Թրամփը։ 

Հուլիսին The Times-ը հրապարակել է մի սյունակ, որտեղ նշվում է, որ Մելանյա Թրամփի դերը ամուսնու որոշումների կայացման գործում թերագնահատվում է։ Դոնալդ Թրամփը հետագայում պնդել է, որ իր կինը միայն ցանկանում է, որ արյունահեղությունը դադարեցվի։ 

544