Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 30-ին ընդունել եմ «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ողջունել եմ պատվիրակության այցը Հայաստան և այն կարևորել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից՝ մատնանշելով հնարավոր համագործակցության ուղիները՝ սկսած առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումից ու էներգետիկ ոլորտի բազմազանեցումից մինչև պաշտպանական ոլորտում հնարավոր համագործակցություն:

Հանդիպմանը ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և վերահաստատել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության հանձնառությունն ու ջանքերը:

Հարց ու պատասխանի ընթացքում ներկայացրել եմ ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և ընդգծել դրա կարևորությունը՝ որպես տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական զարգացմանը նպաստող գործոն»,-գրել է ԱԽ քարտուղարը։

179