Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Սերժիկ Պետրոսյանը, Կարեն Բադալյանը, տնօրենի խորհրդական Մհեր Շամիլյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում հետևել են Մ-2 միջպետական ճանապարհի կմ 336+550-կմ 338+350 հատվածում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

 

Մոտ 2 կմ հիմնանորոգվող ճանապարհահատվածը տանում է դեպի Մեղրու լեռնանցք։ Այս պահին ընթանում են ճանապարհային պաստառի քանդման և հագուստի կառուցման աշխատանքներ։ Առանձին հատվածներում իրականացվում է ճանապարհի լայնացում։ Կառուցվում են բետոնե հենապատեր, ջրահեռացման համակարգեր։ Որոշ տեղամասերում արդեն տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։ Նախագծով նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։

 

Շինարարությունն ընթանում է ինտեսնսիվ երթևեկության պայմաններում, այդուհանդերձ, կապալառու կազմակերպությունը անում է ամեն ինչ՝ հնարավորինս արագ իրականացնելու շինաշխատանքները։

123