Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չիլիի ոստիկանությունը դերասան Կիանու Ռիվզին կհանձնի երկու տարի առաջ Կալիֆոռնիայում նրանից գողացված ժամացույցը, հայտնել է լատինամերիկյան երկրում ԱՄՆ դեսպանատունը։

«ՀԴԲ-ն Չիլիի դատախազությունից և Սանտյագոյում ԱՄՆ դեսպանատան ոստիկանությունից ստացել է դերասան Կիանու Ռիվզի անձնական իրերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ժամացույցը հայտնաբերվել է անցյալ տարի գողացված ապրանքների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբավորման հետաքննության ժամանակ։

Ռիվզը ժամացույցը ճանաչել է լուսանկարների միջոցով։ Նա այն կստանա առաջիկա օրերին։

211