

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ իրականացնել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում, որով պետական մարմինները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները (ՊՈԱԿ-ներ), հիմնադրամներն ու պետական մասնակցությամբ ընկերությունները կսկսեն անշարժ գույքը օգտագործել վարձակալությամբ։ Իսկ ստացված գումարները կուղղվեն պետբյուջե։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գումարը, միևնույն է, պետբյուջեով է տրամադրվելու, իսկ սա արվում է ֆինանսական հոսքերը կարգավորելու, կառավարումն ավելի տեսանելի և արդյունավետ դարձնելու համար։
Վարչապետի հարցին, թե կառավարության շենքն էլ են վարձակալությամբ վերցնելու, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դրական պատասխան տվեց. «Բոլոր գույքերը, որ ՊՈԱԿ-ներին, հիմնադրամներին կամ պետական մասնակցությամբ ՓԲԸ-ներին են պատկանում, այո։ Կարևոր է ընդգծել, որ առաջարկվող մոդելով պետական մարմինների և կազմակերպությունների համար հավելյալ ֆինանսական ծախսեր չեն առաջանա, իսկ վարձավճարները կֆինանսավորվեն պետբյուջեի կողմից»։
Մանրամասները՝ տեսանյութում