
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա է գտնվել է «Արևիկ» մանկական գրատան բացմանը:
Նախարարի տեղակալը բացման խոսքում նշել է, որ գրատան բացումը ևս մեկ քայլ է ընթերցանության մշակույթի զարգացման, կրթության ու մանկական գրքի արժևորման ճանապարհին:
«Գրախանութի բացումն իր նշանակությամբ հավասար է դպրոցի և մանկապարտեզի բացմանը։ Դա ոչ միայն գրքերի վաճառքի վայր է, այլև մշակութային կենտրոն, որտեղ ձևավորվում են սերնդի մտածողությունը, ճաշակը և աշխարհընկալումը»,– իր խոսքում նշել է նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ նորաբաց գրատունը կդառնա մանկական գրքի և մշակույթի զարգացման նոր հարթակներից։
Գրատան հիմնադիր Սաբեթ Հովհաննիսյանը պատմել է նախաձեռնության մասին՝ նշելով, որ այն իրականում տասնամյակների վաղեմություն ունեցող երազանք է, որը պատկանում է իր հորը՝ անվանի բանաստեղծ Դավիթ Հովհաննեսին։