Հրդեհ՝ Վանաձորում․ կանխվել է տարածումը դեպի հարակից շինություններ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 31-ին՝ ժամը 00:45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին գործարաններից մեկի մոտակայքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակ և ինքնաշեն տնակ (միասին մոտ 48 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։58-ին, մարվել՝ 02։02-ին։ Այրվել են տնակն ու ավտոտնակը։ Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ:
31 Մայիս, 2025 10:12
346
Հրդեհ՝ Երևանի Մարգարյան փողոցում կայանած ավտոմեքենայում
29 Մայիս, 2025 10:46
Վերին Կարմիրաղբյուր գյուղում ավտոմեքենա է այրվել
25 Մայիս, 2025 13:19
Հրդեհ Վանաձոր քաղաքում
24 Մայիս, 2025 17:31
Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի
26 Մայիս, 2025 17:28
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
17 Մայիս, 2025 21:06
Հրդեհ Վանաձորի շենքերից մեկում. տարհանվել է 15 բնակիչ
17 Մայիս, 2025 14:32