Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 30-ին, Կոտայքի մարզի Զուվունի գյուղում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել:  Ժամը 13:30-ի սահմաններում Զովունի գյուղի 30-րդ փողոցի 2-րդ փողոցում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկի 5-րդ հարկից աշխատանքներ կատարելիս շինարարը վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Մինչ քննիչները դեպքի վայրում աշխատում էին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրեն մոտ տեղափոխված վիրավորը գիտակցության չգալով մահացել է:

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Վարդան Վ.-ն է:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

410