
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցություններ կսկսվեն Ֆիդանի նախագահությամբ՝ Երևանի ժամանակով ժամը 14:00-ին․ այս մասին հաստատել է РИА Новости-ի աղբյուրը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում։
Անվտանգության մանրակրկիտ ստուգումից հետո լրագրողներին թույլատրվել է մտնել պալատի տարածք. բանակցությունները լուսաբանելու համար աշխարհի տարբեր ծայրերից ժամանել է ավելի քան 200 լրագրող։ Անվտանգության ծառայությունները ստուգել են տարածքը՝ բացառելու պայթուցիկ սարքերի առկայությունը։
Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 16-ին Ստամբուլում։ Կողմերը համաձայնության են եկել մայիսի 23-25-ն անցկացնել լայնածավալ՝ 1000-ը 1000-ի դիմաց գերիների փոխանակում և ներկայացնել ապագա զինադադարի հնարավորությունների տեսլականը։ Ուկրաինան բանակցությունների ընթացքում խնդրել է պետությունների ղեկավարների հանդիպում։ Ռուսաստանը դա հաշվի է առել։