
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայտնի է դարձել Ուկրաինական ճգնաժամի հաղթահարման ՌԴ կողմից առաջարկվող հուշագրի բովանդակությունը։ Այն ներառում է երեք բաժին՝ հրադադարի պայմանների երկու տարբերակով և 31 կետով։ Ձեզ ենք ներկայացնում կետերից ամենակարևորը։
Ռուսաստանի կողմից կարգավորման վերաբերյալ հուշագիրը ենթադրում է Ղրիմի, Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ՌԴ կազմում ընդգրկման միջազգային իրավական ճանաչում, պետք է իրականացվի հրադադարից հետո 30 օրվա ընթացքում։
Կիևի համար հրադադարի առաջին տարբերակն Ուկրաինայի ԶՈւ լիակատար դուրսբերումն է ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից։
Հուշագիրը ենթադրում է Ուկրաինայի կողմից ՌԴ նկատմամբ սահմանված բոլոր գործող պատժամիջոցների չեղարկում և նոր պատժամիջոցների կիրառումից հրաժարում։
Ուկրաինական ճգնաժամի լուծման Ռուսաստանի առաջարկները ենթադրում են Ուկրաինայում ընտրությունների անցկացում, ապա խաղաղության պայմանագրի ստորագրում։
Հրադադարը ենթադրում է Ուկրաինայի զինված ուժերի վերատեղակայման արգելք, բացառությամբ՝ զորքերը համաձայնեցված հեռավորության վրա դուրս բերելու շարժումների։ Ուկրաինայում միջուկային զենքի ստացման և տեղակայման արգելք։
Կրակի դադարեցման համար բացառվում է Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարումը, սա վերաբերում է նաև հետախուզական տվյալների տրամադրմանը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավաբանորեն պարտադիր բանաձևով։
Կրակը դադարեցնելու համար Ուկրաինան պետք է համաներում հայտարարի «քաղբանտարկյալների» մասին և ազատ արձակի կալանավորված զինծառայողներին և քաղաքացիական անձանց։ Ուկրաինայի հետ ռազմական գործողությունների հետևանքով պատճառված վնասի հետ կապված փոխադարձ պահանջներից հրաժարվելը։