Ուկրաինայի պատվիրակության մի մասը բանակցություններին ժամանել է զինվորական համազգեստով

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինական պատվիրակության մի քանի անդամներ ռուսական կողմի հետ բանակցությունների են ժամանել Ստամբուլ՝ զինվորական համազգեստով, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Չիրագանի պալատի տարածք (որտեղ հունիսի 2-ին նախատեսված են բանակցությունները) մտած ուկրաինական ավտոշարասյան մեջ կարելի էր տեսնել մի քանի հոգու՝ զինվորական համազգեստով։
Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը կսկսվի Թուրքիայում հունիսի 2-ին: Ռուսաստանի պատվիրակությունը՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ, արդեն ժամանել է Ստամբուլ: Կողմերը կներկայացնեն հրադադարի վերաբերյալ իրենց հուշագրերի նախագծերը:
02 Հունիս, 2025 14:23
148