Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։30–ի սահմաններում Աճառյան–Մ․ Բաբաջանյան փողոցների խաչմերուկների հարևանությամբ բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» տեսակի մոտոցիկլը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

77