Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ծանր հանցանքի վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա մի քաղաքացի պարբերաբար գալիս է Հայաստան և կատարում բնակարանային գողություններ:


Տեղեկությունն իրացվեց Գեղարքունիքի և Լոռու մարզերի քրեական ոստիկանների հետ: Հունիսի 9-ին` առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Սևան քաղաքի մի բնակարանից գողություն կատարելուց անմիջապես հետո, 63-ամյա տղամարդը ձերբակալվեց և իր վարած «Մերսեդեսով» հանդերձ տեղափոխվեց Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն:


Նրա մոտ հայտնաբերվեցին արծաթե և ոսկե զարդեր, կողպեք բացելու հատուկ հարմարանքներ, տարբեր արժույթի թղթադրամներ:


Տղամարդը խոստովանեց, որ բնակարանային գողություններ է կատարել նաև անցած տարվա նոյեմբերի 15-ին և այս տարվա ապրիլի 4-ին` Վանաձորում, հունիսի 2-ին` Վաղարշապատում, մի քանի օր առաջ էլ` կրկին Վանաձորում:


Կազմված փաստաթղթերն ու 63-ամյա տղամարդը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

372