Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Մարտիրոս Սարյան․ ծանոթ և անծանոթ դեմքեր» ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակին։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ցուցադրության պաշտոնական բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գործընկեր թանգարանների տնօրեններ, արվեստասեր հանրություն:

«Մարտիրոս Սարյան․ ծանոթ և անծանոթ դեմքեր» ժամանակավոր ցուցադրությունը ներկայացնում է Մարտիրոս Սարյանի՝ ԳԱԹ-ում պահվող ամբողջական հավաքածուն՝ կտավներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ և վավերագրեր, որոնց զգալի մասն առաջին անգամ է ցուցադրվում։ Հավաքածուի գեղարվեստական մասն ընդգրկում է հայ գրողների, մշակույթի գործիչների՝ ծանոթ և անծանոթ շուրջ 60 դիմանկար։

Ցուցադրությունը կգործի մինչև հուլիսի 10-ը։

120