Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենին և միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 1.5։0.5 հաշվով հաղթանակ է տարել աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենի նկատմամբ։

Հայկը հաղթել է առաջին պարտիայում, իսկ երկրորդն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։

6 պարտիաներից հետո Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է Գ խմբի մրցաշարային աղյուսակը։ Նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ։

Արոնյանի երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։
Լևոն Արոնյանն ընդգրկված է Ա խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիռեզա Ֆիրուզջան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Յորդեն վան Ֆորեստը և Էնդրյու Հոնգը։
6 պարտիաներից հետո Ա խմբի առաջատարն է Ալիռեզա Ֆիրուզջան։
7-րդ պարտիան կմեկնարկի նոյեմբերի 14-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին։
Հայկ Մարտիրոսյանը կմրցի Յան Նեպոմնյաշչիի, իսկ Լևոն Արոնյանը՝ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ։

100